Ծնվել է 1938 թվականին Ալեքսանդրիայում, Եգիպտոս։ 1948-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան:
Ավարտել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքի մանկավարժական ինստիտուտը, սովորել Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: Տասնութ տարեկանում տպագրել է պատմվածքների առաջին ժողովածուն։ Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երեւանի թատրոններում։
Հռոմի արվեստների եւ հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ է։
Մահացել է 2017-ին Երեւանում։