հայագետ

խորեն պալյան

Ծնվել է 1935 թվականին Թրիփոլիում, Լիբանան։ 1946-ին ընտանիքի հետ ներգաղթել է Խորհրդային Հայաստան:

Սովորել է Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանում: 1961-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1962-ին Օշականում պաշտպանել վարդապետական թեզ։ Հետագայում թողել է հոգեւոր ծառայությունը եւ նվիրվել հայագիտությանը։ Դասախոսել է ԵՊՀ-ում, Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, Սեւանի Վազգենյան դպրանոցում։ Շուրջ 15 տարի ղեկավարել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի «Հայ տոհմիկ» երգչախումբը: Երաժշտագիտական, բանասիրական, եկեղեցագիտական բազմաթիվ հոդվածների հեղինակ է:

Մահացել է 2007-ին Երեւանում։

/