արձակագիր, լրագրող
            
            Ծնվել է 1925 թվականին Նիկոսիայում, Կիպրոս։ Սովորել է Մելիք-Ուզունյան վարժարանում եւ Մելքոնյան կրթական հաստատությունում։ 1943-ին տեղափոխվել է Լիբանան, ուսումը շարունակել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1946-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 
Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժնում։ Թարգմանել է անգլալեզու հեղինակների գործեր։ 
Մահացել է 1996-ին Երեւանում։