ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ

հարություն կալենց (խարմանադյան)

Ծնվել է Կյուրինում, Թուրքիա։ Մեծ եղեռնից հետո ապաստան է գտել Հալեպի որբանոցներից մեկում, ապա տեղափոխվել Բեյրութ: Եղել է Լիբանանի «Արվեստի բարեկամների միության» հիմնադիր անդամներից եւ ամենամյա մասնակիցներից։ 1939-ին մասնակցել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ Լիբանանի տաղավարի համար արված նրա հարթաքանդակները արժանացել են պատվո դիպլոմի։ «Լիբանանի նկարիչների միության» հիմնադիրներից է։

1946-ին տիկնոջ՝ նկարչուհի Արմինե Կալենցի հետ ներգաղթել է Հայաստան։ Մասնակցել է հանրապետական եւ միութենական բազմաթիվ ցուցահանդեսների։ 1966-ին մասնակցել է Չեխոսլովակիայում կազմակերպված արվեստի տասնօրյակին, Փարիզում՝ «Ուրարտուից մինչեւ մեր օրերը» ցուցահանդեսին։

Մահացել է 1967-ին Երեւանում։ Հետմահու արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։

Շարունակ իրեն հալածեցին։ Առաջին օրվանից իրեն չէին թողնում ցուցահանդես բացել։ Ասում էին կոսմոպոլիտ եք։ Ծանր ածական մըն էդ դա այն օրերի համար։