Հայաստանի պատմությունը միշտ ուղեկցվել է բնակչության տեղաշարժերով, որոնք եղել են պատերազմների, նվաճումների, հալածանքի եւ ջարդերի հետեւանք։ Այս հոդվածը ուսումնասիրում է համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Սովետական Միության կազմակերպած սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձությունը դեպի հայրենիք։ Հայրենադարձության դիվանագիտական եւ ռազմավարական պատճառները պարզաբանելուց հետո, հոդվածում վերլուծվում են ազգային խնդիրները եւ դրանց ազդեցությունը քարոզչական նպատակով օգտագործելու հարցերը։ Քննարկվում է հյուրընկալ երկրում՝ Սովետական Հայաստանում, հայրենադարձների ինտեգրացիայն, դրա առանձնահատկություններն ու ձախողումը։ Հարց է բարձրացվում՝ արդյոք Սփյուռքը համարո՞ւմ է հայրենադարձությունը ազգային խնդիրների միակ լուծում։