Հոդվածը նվիրված է 1946-48 թվականների հայերի հայրենադարձությանը եւ 1949-ին Սովետական Միության հարավային շրջաններից նրանց աքսորին դեպի Ալթայի երկրամաս։ Ալթայի երկրամասի ներքին գործերի գլխավոր վարչության եւ պետական արխիվի գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա առաջին անգամ ճշգրտվում է այդ խմբի աքսորյալների քանակը, վերլուծվում նրանց տեղաբաշխման կառուցվածքը, ընդունելու եւ բնակեցնելու ընթացքում տեղի իշխանությունների գործունեությունը։