գրքեր


ԱՆԴԱՍՏԱՆ

Սոնյա Մկրյան

2014

Լոս Անջելես, հեղինակային հրատարակություն


Ես երբեք չեմ մեղադրում հայրենաբնակ հայերին։ Նրանք չորս երկար ու ձիգ տարիներ անասելի զրկանքներով դիմացել էին պատերազմի արհավիրքներին։ Կանայք իրենց հայրերին, ամուսիններին ու եղբայրներին ուղարկել էին ռազմաճակատ։ Անչափահաս երեխաների համար ե՛ւ հայր էին եղել, ե՛ւ մայր։ Ամեն օր լսել էին զոհված զինվորների մահվան գույժը, ստացել իրենց հարազատների անհետ կորած լինելու լուրը։ Բայց գոյատեւել էին։ Երկրում տղամարդ չէր մնացել։ Մնացածները կամ պատերազմի հաշմանդամ էին, կամ էլ բարձրաստիճան մարդկանց զավակներ, որոնք կաշառքով ազատվել էին ծառայությունից։ Աշխատող ձեռքի խիստ պակաս էր զգացվում եւ հայրենադարձները պիտի լրացնեին այդ պակասը։