գրքեր


Այդպես էլ գարուն չեկավ

Մարտիրոս Վարդանյան

2002

Լոս Անջելես


Մի օր այնպես պատահեց, որ ոչ հերթով, և ոչ էլ սև շուկայից հաց չկարողացանք ճարել: Պապս և հայրս մի անկյուն քաշված իրարետ և ից ծխում էին: Ես, քույրս ու եղբայրս, նավթի լամպի տակ նստած` ձևացնում էինք, թե իբր դաս ենք սովորում: Սովածությունից ոչ մեկիս քունը չէր տանում: Մայրս մերթընդմերթ խորը հոգոց էր հանում ու մեղավոր նայում մեր կողմը: Այդ օրն առաջին անգամը լինելով, ես պապիս բերանից լսեցի, որ ասաց. «Սոված եմ»: Ոչ ոք չարձագանքեց նրա պահանջին: Գիշերը խորացավ: Քնելու մասին հոգացող չկար: Գիշերային այդ լռության մեջ, հանկարծ, հնչեց քչախոս պապիս ձայնը: Նա դիմելով հորս` ասաց. «Որդի, գնանք այս երկրից: Խփենք անցնենք սահմանը: Փրկենք այս երեխաներին»: