գրքեր


Ստեղծագործական ուղին եւ հուշեր կյանքից

Արմեն Աճեմյան

Կարդալ

Ուսանողական տարիներիս առաջին ընկերուհիս էր դաշնակահարուհի Գալյա Մելքումյանը։ Իր ծննդյան օրը մենք շատ մոտեցանք եւ երկու տարի միասին էինք, համոզված էի, որ կամուսնանանք։ Սակայն, նրա հայրը՝ Մարտին Սերգեեւիչը, որ պարզվեց ՊԱԿ-ի գնդապետ էր, մի գեղեցիկ օր ինձ կանեց եւ ասաց, որ ուզում է զրուցենք ինչպես տղամարդը տղամարդու հետ։ Խնդրում էր, որ ես մտքովս չանցկացնեմ իր աղջկա հետ ամուսնանալ, քանի որ դա իր կարիերայի վրա վատ կազդի։ Իր ասելով՝ ինքը չպետք է խնամիական կապ ունենար հայրենադարձ ընտանիքի հետ։ Ասեց, որ իր գերդաստանից միայն ինքն է հասել այդ աստիճանին, ուստի հետեւանքը շատ վատ կլինի։

(դեռեւս հրատարակված չէ)