Վերջապես, 1963-ին ես կարողացա Մադրիդ մեկնել եւ Եվրոպայի գավաթի խաղերին մասնակցել. Մարշալ Գրեչկոն անձամբ էր ինձ համար բարեխոսել, եւ ինձ թույլ տվեցին արտասահման մեկնել։ 1968-ին ես դարձա Կարմիր բանակի կենտրոնական թիմի գլխավոր մարզիկը։ Այդ նույն շրջանում մենք Բարսելոնայի «Ռեալ Մադրիդ» թիմին հաղթեցինք եւ վերցրեցինք գավաթը։ Դա շատ դժվար խաղ էր, եւ լրացուցիչ ժամանակ էր տրամադրվել խաղն ավարտելու համար։ Մինչ այդ օրը, իսպանացիների թիմի ներկայացուցիչները միշտ հպարտությամբ շեշտում էին, որ իրենց տանը երբեք պարտություն չէին ունեցել, սակայն մենք այնպես արեցինք, որ ունեցան։
Երբ մենք Մոսկվա վերադարձանք, նրանք սկսեցին մեզ խուզարկել։ Ինչ-որ մեկը Պաշտպանության նախարարության աղբյուրներին ասել էր, որ մեր թիմի անդամներից ամեն մեկն արտասահմանում 6,000 դոլարի չափ կանխիկ գումար էր ստացել, եւ որ ես դրա հետ կապ ունեի։ Դրանք սին եւ շինծու մեղադրանքներ էին։ Նրանք նաեւ մեզ մեղադրեցին նրանում, որ մենք Կոմսոմոլի աշխատանքներին չէինք մասնակցում։ Այդ միջադեպից հետո ես հասկացա, որ նրանք արդեն ինձ հանգիստ չէին թողնի, և այլևս իմ գործունեությունը հնարավոր չէր շարունակել, եւ այդ ժամանակ դիմեցի, որպեսզի մեկնեմ Կանադա իմ բարեկամների մոտ։
Հատված Կամո Մայիլյանի «Արմենակ Ալաջաջյան. Հայաստանի բասկետբոլի լեգենդը» հոդվածից։