Նորություն


Ցուցադրություն Միչիգանի Էնն Արբորի համալսարանում

| 03.11.2017 |

ԱՄՆ Միչիգան Դիրբորնի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պատմության դոկտոր Արա Սանջյանի եւ Էնն Արբորի համալսարանի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից Վահե Սահակյանի նախաձեռնությամբ Միչիգանի Էնն Արբորի համալսարանում ցուցադրվեց «Վերսուս» ստուդիայի «Դարձ ի շրջանս յուր» ֆիլմ՚ը։ Սա համանուն նախագծի շրջանակում նկարահանված «Անծանոթ իմ Հայրենիք», «Օ, Հայրենիք սառն ու անուշ» եւ «Վերջին երազանք կամ Game Over» վավերագրությունների միացյալ տարբերակն է։ Ներկա էին համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ, որոնց մասնակցությամբ ցուցադրությունից հետո ծավալվեց բովանդակալի քննարկում։