Նորություն


«Անծանոթ իմ Հայրենիք» փաստավավերագրական ֆիլմ

| 23.10.2015 |

Մարտի 3-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դահլիճում ցուցադրվեց «Վերսուս» ստուդիայի արտադրած «Անծանոթ իմ Հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը, որը «Դարձ ի շրջանս յուր» եռապատումի առաջին մասն է։

Ֆիլմը 1946-49 թվականների Մեծ Հայրենադարձության մասին է եւ, ըստ էության, պատմության կարեւորագույն այդ հատվածի վրա լույս սփռելու առաջին փորձն է։

Ցուցադրությանը հիմնականում հրավիրված էին ֆիլմի հայաստանցի մասնակիցները՝ Մեծ Հայրենադարձության ականատեսներ, որոնց վկայություններով եւ անձնական արխիվների նյութերով է ներկայացված զանգվածաբար Հայրենիք գալու գործընթացը։