Մարսելի ARAM կենտրոնի սրահում ֆրանսահայ Հուրի Վարժապետյանի եւ կենտրոնի տնօրինության նախաձեռնությամբ կազմակերպվեց «Օ, Հայրենիք, սառն ու անուշ» վավերագրական ֆիլմի ֆրանսերեն տարբերակի ցուցադրությունը, որին ներկա էին քաղաքի հայ համայնքի շուրջ հարյուր ներկայացուցիչներ, այդ թվում՝ ֆիլմում իրենց անձնական հիշողությունները պատմող անձինք։ Ցուցադրությունից հետո ծավալվեց հետաքրքիր քննարկում։ Ներկաների հարցերին պատասխանեց եւ կատարված աշխատանքի մասին պատմեց նախագծի ղեկավար Տիգրան Պասկեւիչյանը։