Նորություն


Ցուցադրություն «Արարատ Էսքիջյան» թանգարանում

| 12.11.2017 |

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Միշըն Հիլզ քաղաքի «Արարատ Էսքիջյան» թանգարանում ցուցադրվեց «Վերսուս» ստուդիայի «Դարձ ի շրջանս յուր» նախագծի երրորդ «Վերջին երազանք կամ Game Over» ֆիլմը։ Նախագիծը եւ դրա հեղինակներին ներկայացրեց թանգարանի տնօրեն Մագգի Գոշին Մանգասարյանը։ Ֆիլմի ավարտից հետո ծավալվեց բուռն քննարկում։ Ներկաների հարցերին պատասխանեց եւ կատարված աշխատանքի մասին պատմեց նախագծի ղեկավար Տիգրան Պասկեւիչյանը։