Նորություն


«Օ, Հայրենիք, սառն ու անուշ»

| 15.07.2016 |

Հուլիսի 11-22-ը «Հայկական բարձրագույն կրթության նախաձեռնությունը» «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ կազմակերպել էր ամառային դպրոց, որի այս տարվա թեման էր «Homo Soveticus-ին հետազոտելու մարտահրավերները»։ Ամառային դպրոցի շրջանակում ներկայացվեց Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ «Ֆակտում» ՀԿ-ի պատրաստած Հայրենադարձության թանգարան-կայքը www.hayrenadardz եւ ցուցադրվեց «Վերսուս» ստուդիայի արտադրած «Օ՜, Հայրենիք, սառն ու անուշ» փաստավավերագրական ֆիլմը։