Նորություն


Ցուցադրություն «Ալեք Մանուկյան» դպրոցում

| 01.11.2017 |

ԱՄՆ Միչիգան Դիրբորնի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պատմության դոկտոր Արա Սանջյանի նախաձեռնությամբ Սաութֆիլդ քաղաքի «Ալեք Մանուկյան» դպրոցի սրահում ցուցադրվեց «Վերսուս» ստուդիայի «Դարձ ի շրջանս յուր» ֆիլմ՚ը։ Սա համանուն նախագծի շրջանակում նկարահանված «Անծանոթ իմ Հայրենիք», «Օ, Հայրենիք սառն ու անուշ» եւ «Վերջին երազանք կամ Game Over» վավերագրությունների միացյալ տարբերակն է։ Եղավ նաեւ «Տարանցիկ Հայրենիք։ Վերջին հանգրվանի որոնում» հոդվածների երկլեզու (հայերեն եւ անգլերեն) ժողովածուի շնորհանդեսը։