Հունիսի 17-ին Երեւանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվեց նկարիչ Հազել Անթառամյան-Հոֆմանի (Ֆրեզնո, ԱՄՆ) «Լույսի Հոսք։ Հայրենադարձություն 2-րդ աշխարհամարտից հետո» փաստագրական ցուցահանդեսը։ Հաջորդ օրը ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ «Ֆակտում» ՀԿ-ի պատրաստած Հայրենադարձության թանգարան-կայքի www.hayrenadardz. org շնորհանդեսը, որից հետո ցուցադրվեց «Վերսուս» ստուդիայի արտադրած «Օ, Հայրենիք, սառն ու անուշ» փաստավավերագրական ֆիլմը։