Նորություն


Ցուցահանդես եւ ֆիլմի ցուցադրություն Երեւանում

| 01.10.2016 |

Երեւանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում բացվեց «Վերսուս» ստուդիայի եւ «Ֆակտում» ՀԿ-ի համատեղ ջանքով ստեղծված «Մարդը բռնությանը դեմ հանդիման» ցուցահանդեսը, որը փաստաթղթերի, լուսանկարների եւ կինոխրոնիկայի միջոցով ներկայացնում է հայրենադարձների նկատմամբ ստալինյան ռեժիմի կողմից գործադրված բռնաճնշումները եւ 1949 թվականի զանգվածային աքսորը։ Նույն օրը ցուցադրվեց նաեւ «Վերսուս» ստուդիայի արտադրած «Օ՜ հայրենիք, սառն ու անուշ» վավերագրական ֆիլմը։ Ցուցահանդեսը գրադարանում գործում էր շուրջ մեկ ամիս։

Մարդը բռնությանը դեմ հանդիման»ցուցահանդեսը, եւ «Օ՜ հայրենիք, սառն ու անուշ» ֆիլմը պատրաստվել են NED (National Endowment for Democracy) ամերիկյան կազմակերպության դրամաշնորհով։ Ֆիլմի ստեղծմանն աջակցել է նաեւ գերմանական «DVV International» կազմակերպությունը։