Նորություն


Նկարահանումներ Ֆրանսիայում

| 15.04.2016 |

2016 թվականի մարտի 4-15-ը «Վերսուս» ստուդիայի եւ «Ֆակտում» հասարակական կազմակերպության համատեղ ստեղծագործական խումբը եղավ Ֆրանսիայում։ Փարիզ, Լիոն, Մարսել, Սեն Ռաֆայել, Վալանս քաղաքներում նկարահանվեցին նախկին հայրենադարձների քսան հարցազրույցներ։

Հարցազրույցներ եղան նաեւ ֆրանսիացի լրագրող Robert Arnoux-ի եւ ֆրանսահայ գրող Ժան Քեհայանի հետ։ Փարիզում «Ֆակտում» ՀԿ ներկայացուցիչը որոնման աշխատանքներ կատարեց Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության արխվում։ Ստեղծագործական խմբի այս ճամփորդությունը հնարավոր եղավ գերմանական DVV-INTERNATIONAL կազմակերպության աջակցությամբ։