Սեպտեմբերի 11-ին Նովոսիբիրսկի համալսարանում «Հայերի 1949 թվականի աքսորը եւ դրա արտացոլումը պատմական հիշողության մեջ» սեմինարի շրջանակում ցուցադրվեց Վերսուս» ստուդիայի արտադրած «Օ՜, Հայրենիք, սառն ու անուշ» փաստավավերագրական ֆիլմը։
Սեմինարը կազմակերպել էին Նովոսիբիրսկի պետական, Ալթայի մանկավարժական համալսարանները, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, ազգագրական հետազոտությունների «Հազարաշեն» հայկական կենտրոնը։