Նորություն


Ցուցադրություն Կալենցների թանգարանում

| 18.05.2016 |

Մայիսի 18-ին Երեւանում, Հարություն եւ Արմինե Կալենցների թանգարանում տեղի ունեցավ երեկո նվիրված 1946-49 թվականների Մեծ Հայրենադարձությանը։

Պատմական այդ իրադարձության մասին արված իր ուսումնասիրությունը ներկայացրեց ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը։

Ցուցադրվեց նաեւ «Վերսուս» ստուդիայի «Անծանոթ իմ Հայրենիք» փաստավավերգրական ֆիլմը։