Նորություն


Ցուցադրություն Փարիզի INALCO համալսարանում

| 11.03.2016 |

Մարտի 11-ին Փարիզի INALCO համալսարանում ցուցադրվեց «Վերսուս» ստուդիայի «Անծանոթ իմ Հայրենիք» փաստավավերգրական ֆիլմը, որը պատմում է 1946-49 թվականների մեծ Հայրենադարձության մասին։

Դահլիճում ներկա էին հայ եւ օտարազգի 50 հանդիսատես, որոնց առջեւ համառոտ ելույթով ֆիլմը ներկայացրեց համալսարանի դասախոս Թալին Տեր-Մինասյանը։

Ցուցադրության ավարտից հետո եղավ քննարկում, հարցեր ուղղվեցին սցենարի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանին։

Առանձին հրապարակմամբ ցուցադրությանն անդրադարձել է France Armenie հայկական պարբերականը։