Նորություն


Ցուցահանդես Գյումրիում եւ Վանաձորում

| 25.05.2016 |

Հունիսի 3-ին Գյումրիի «Սթայլ» պատկերասրահում կբացվի «Վերսուս» ստուդիայի եւ «Ֆակտում» ՀԿ-ի համատեղ ջանքով ստեղծված «Մարդը բռնությանը դեմ հանդիման» ցուցահանդեսը, որը փաստաթղթերի, լուսանկարների եւ կինոխրոնիկայի միջոցով կներկայացնի հայրենադարձների նկատմամբ ստալինյան ռեժիմի կողմից գործադրված բռնաճնշումները եւ 1949 թվականի զանգվածային աքսորը։ Նույն օրը կցուցադրվի նաեւ «Վերսուս» ստուդիայի արտադրած «Օ՜ հայրենիք, սառն ու անուշ» վավերագրական ֆիլմը։ Եւ ցուցահանդեսը, եւ ֆիլմը պատրաստվել են NED (National Endowment for Democracy) ամերիկյան կազմակերպության դրամաշնորհով։ Հունիսի 10-ին ցուցահանդեսը կտեղափոխվի Վանաձոր։