«Թեւ ես գրում եմ անգլերեն եւ թեւ ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Իմ գործածած բառերը անգլերեն են, միջավայրը, որի մասին ես գրում եմ, ամերիկյան է, ոգին սակայն, որ մղում է ինձ գրելու, հայկական է»:
«Թեւ ես գրում եմ անգլերեն եւ թեւ ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Իմ գործածած բառերը անգլերեն են, միջավայրը, որի մասին ես գրում եմ, ամերիկյան է, ոգին սակայն, որ մղում է ինձ գրելու, հայկական է»:
«Իսկ եթէ կան մարդիկ, որոնք կը պահանջեն, որ սա անցնող քանի մը ամիսներու ընթացքին այդ հայրենիքը, անխտիր բոլոր ներգաղթողներուն տուած ըլլայ երկինքը իր բոլոր աստղերովը, այդ հայերը աւելի լաւ կընեն, եթէ մնան օտար հողի վրայ, քանի որ Հայաստան պետք ունի ոչ թէ պահանջատէրերու, այլ քիչիկ մըն ալ զոհողութիւն ընելու տրամադիր ճշմարիտ զաւակներու»:
Ամերիկյան Սենատի անդամներից շատերը դեմ են Նախագահ Տրումենի թրքանպաստ քաղաքականությանը եւ կողմ են, որ Թուրքիայի արեւելյան նահանգները միացվեն ՍՀ-ին:
«Այսօր հայկական հողերու ժառանգորդը ոչ միայն ցիրուցան հայ ժողովուրդն է, այլ նաեւ հայկական պետութիւնը՝Սովետ. Հայաստանը»:
Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» թերթը անդրադարձել է Համահայկական կոնգրեսի առաջադրած խնդիրներին:
Ռումինիայի Բուխարեստ քաղաքում պետք է ցուցադրվի 1946թ. ներգաղթի մասին պատմող ֆիլմ:
Հայրենադարձներն իրենց հարազատներին գրած նամակներում կոչ են անում չհավատալ Անկարայի ռադիոյի՝հայկական ներգաղթի մասին տարածած լուրերին:
Դիարբեքիրից Հարավային Ամերիկա գաղթաց մեծահարուստ հայ եղբայրները ցանկանում են ՍՀ-ում գործարան կառուցել եւ նվիրել կառավարությանը:
ՀԲԸՄ-ն խոստացել է ռումինահայ չքավոր ներգաղթողների համար հագուստ հայթայթել:
«Երբ մենք եկեղեցւոյ մէջ կ’աղօթենք «Թագաւոր երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա» քարէ ու փայտէ կառուցուած եկեղեցւոյ շէնքին համար չենք աղօթեր, հապա կենդանի եկեղեցիին. Հայ ժողովուրդը Հայաստանի մէջ միայն կրնայ մնալ անշարժ, հաստատուն ու ապահով»:
«Մեր ստիպողական պարտականութիւնն է օգնել հայ ժողովուրդին որ ունենայ իր սեփական հայրենիքը, ուր կարենայ ապրիլ իբրեւ մարդկային էակներ, ազատութեան երաշխաւորութիւնով, զոր մենք կը նկատենք ամէն մէկ ժողովուրդի իրաւունքը»:
Ուրուգվայից եւ Արգենտինայից 1947 թ. ընթացքում ՍՀ պետք է մեկնեն 1000-ական հայեր: