ՀԲԸՄ-ն խոստացել է ռումինահայ չքավոր ներգաղթողների համար հագուստ հայթայթել:
ՀԲԸՄ-ն խոստացել է ռումինահայ չքավոր ներգաղթողների համար հագուստ հայթայթել:
ՀԲԸՄ փոխնախագահ Հայկ Գաուկչյանը խոստացել է իր անձնական միջոցներով հագուստ ուղարկել ռումինահայ ներգաղթողներին:
ՍՄ-ում մահապատիժը փոխարինվում է 25 տարվա բանտարկության:
Ռումինիայից ՍՀ մեկնած հայրենադարձները նամակագրական կապ են պահպանում իրենց հարազատների հետ:
ՀՃ-ի կոշկակարական արտելը նախատեսում է անցկացնել նոր տեսականու ցուցահանդես, որոնք նմուշ պետք է ծառայեն հայրենիքում կոշիկի արտադրության համար:
Նյու Յորքում ընթացող Համահայկական կոնգրեսը որոշում է կայացրել դիմել ՄԱԿ-ին հայկական հողերը Վիլսոնյան սահմանագծով ՍՀ-ին միացնելու համար եւ ներգաղթի առաջիկա ծախսերի համար 5մլն դոլարի հանգանակություն կազմակերպել:
Համահայկական կոնգրեսի նիստերի եւ գործողությունների օրագիր:
«Այսպեսով`Նիւ Եորքի Համաշխարհային Հայկական Քոնկրեսը հայ պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով կը ստեղծէ ամրակուռ, այլ եւ ոսկեայ կամուրջ մը Արտասահմանի ամբողջ հայութեան եւ մեր պետականացած Հայրենիքին միջեւ»:
Գեւորգ Զ. կաթողիկոսը ողջունում է Համահայկական կոնգրեսի պատգամավորներին:
ՍՀ ԳԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանը ողջունում է Կոնգրեսի մասնակիցներին:
ՀՍՍՀ ԳՍ նախագահ Մացակ Պապյանը ողջույնի հեռագիր է ուղարկում Նյու Յորքի Համահայկական կոնգրեսին:
ՀՍՍՀ Մինսովի նախագահի տեղակալ Սահակ Կարապետյանը հաջողություն եւ արդյունավետություն է ցանկանում Համահայկական կոնգրեսի աշխատանքներին: