ԱՄՆ-ում ընթացող Համահայկական կոնգրեսը որոշել է դիմել չոր մեծ պետությունների արտգործնախարարներին՝պահանջելով Վիլսոնյան սահմաններում պարփակված հայկական հողերը միացնել ՍՀ-ին:
ԱՄՆ-ում ընթացող Համահայկական կոնգրեսը որոշել է դիմել չոր մեծ պետությունների արտգործնախարարներին՝պահանջելով Վիլսոնյան սահմաններում պարփակված հայկական հողերը միացնել ՍՀ-ին:
ՍՀ կառավարությունը որոշել է 1947թ.-ի ընթացքում տարբեր երկրների հայ համայնքներից ընդունել 70.000 հայրենադարձ:
ՀՃ-ի երտասարդական բաժինը պատրաստվում է Պուքրեշում եւ հարակից շրջաններում ցուցադրել «Դեպի հայրենիք» ներգաղթի մասին պատմող ֆիլմը:
Ռումինահայ հայրենադարձները նամակներով իրենց հարազատների հետ կիսվում են հայրենիքում ստացած տպավորություններից:
Ռումինահայ կոշկակարները կազմակերպել են ժողով, որտեղ որոշել են Ռումինիայի ներգաղթի կոմիտեի հետ միասին հարստացնել իրենց արհեստագործական արտելը հայրենիք մեկնելու նախօրյակին:
Կոստանցայի հայ համայնքը Մեծ Եղեռնի տարելիցի կապակցությամբ կազմակերպել է միտինգ եւ որոշել միանալ Համահայկական կոնգրեսի պահանջներին:
Ռումինահայությունը Եղեռնի տարելիցի կապակցությամբ կազմակերպած միտինգի ժամանակ որոշում է դիմել ԱՄՆ-ում ընթացող Համահայկական կոնգրեսին՝Թուրքիայի կողմից զավթած հայկական հողերը ՍՀ-ին միացնելու պահանջով:
«Ներգաղթը՝շոշափելի լաւագոյն ապացոյցն է հայ ժողովրդի անմեռ կենսունակութեան, ինչպես եւ լաւագոյն փաստարկութիւնը՝արժեցնելու հայ ժողովրդի պատմական իրաւունքները՝թրքահայ հողերու պահանջը»:
Ռումինահայ պատվիրակները ԱՄՆ մեկնելիս Չեխոսլովակիայում կայանելու ընթացքում հանդիպում են տեղի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք խոստանում են աջակցել Հայ Դատի լուծմանը:
Երեւանի ռադիոն ստուդիա է հրավիրել այն հարենադարձներին, որոնք, ըստ թուրքական ռադիոյի հայտարարության, փախել են հայրենիքից:
Ռումինահայ թեմական պատգամավորական տարեկան ժողովը որոշում է դիմել Նյու Յորքում ընթացող Համահայկական կոնգրեսին Թուրքիայից հայկական հողերը պահանջելու խնդրանքով:
Պրայիլայի հայ համայնքը Հայոց ցեղասպանության տարելիցի միտինգի ժամանակ հայտարարում է, որ միանում է ԱՄՆ-ի Համահայկական կոնգրեսի պահանջներին: