Մամուլ


| 06.04.1947 |

Հունգարահայ միութեան բողոքը Ղուկասովի հայրենադաւ ձեռնարկին դէմ

Հունդարիայի հայ համայնքը դժգոհություն է հայտնում ֆրանսահայ մեծահարուստ Ղուկասովի`ՍՄ-ի եւ հայկական ներգաղթի դեմ ծավալած գործունեության առթիվ:

| 30.03.1947 |

Բարի ճանապարհ մեր պատուիրակներուն

Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները մեկնել են ԱՄՆ`մասնակցելու համահայկական կոնգրեսին:

| 30.03.1947 |

15000 յունահայեր պիտի ներգաղթեն այս տարի

ՍՄ Հունաստանի դեսպանը հունահայ համայնքին հայտնել է, որ 1947թ. ընթացքում 15-17 հազար հայ այստեղից պետք է մեկնի ՍՀ:

| 30.03.1947 |

Եգիպտական թեմական համագումարը

Եգիպտոսի հայ համայնքը որոշում է 60.000 ոսկի գումարի հանգանակություն կազմակերպել ներգաղթի ծախսերը հոգալու համար:

| 30.03.1947 |

Ֆրանսահայ երիտասարդութիւնը

Ֆրանսահայ Երիտասարդական միությունը որոշել է ֆրանսիական տարբեր քաղաքներում կազմակերպել հրապարակային բանախոսություններ ֆրանսահայ երիտասարդությանը եւ ներգաղթին վերաբերող թեմաներով:

| 23.03.1947 |

Հ. Ճ.-ի Կ. Կոմիտէի կազմակերպած միթինկը

Ռումինահայ ՀՃ-ի նոր ընտրված կոմիտեն հրավիրել է միտինգ, որտեղ արծարծվել են ներգաղթին եւ առաջիկա խնդիրներին վերաբերող հարցեր:

| 23.03.1947 |

Սովետական Հայաստանի նոր հայրենասէրները

«Մենք այստեղ, ինքզինքնիս կը զգանք մեր տանը մէջ, ուր ուզածնուս չափ կրնանք մտածել կամ խօսիլ մեր լեզուով: Հպարտօրէն կը քալենք փողոցներու մէջ, քանի որ գիտենք թէ այստեղ, քաղաքացիական բոլոր իրաւունքներուն տէրն ենք…»:

| 16.03.1947 |

Համաշխարհային հայկ. Քոնկրէսը

«Ազգային գերագոյն շահերը կը պահանջեն բացառիկ ճիգ եւ համապատասխան զոհողություններ»:

| 16.03.1947 |

Պաշտոնական յայտարարութիւն ֆրանսահայ ներգաղթի կեդրոնական կոմիտէի

ՍՄ Փարիզի հյուպատոս Աբրահամովը հայտնել է ֆրանսահայ համայնքին, որ 1947թ. ընթացքում ՍՀ պետք է ընդունի 70.000 հայրենադարձ, որից 7.000-ը Ֆրանսիայից:

| 16.03.1947 |

Ս. Հայաստանի նոր երիտասարդ քաղաքացիներն ուսման մեջ

ՍՀ-ն հայրենադարձ երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդգրկվել եւ կրթություն ստանալ  իր կրթական հաստատություններում:

| 16.03.1947 |

Ամերիկահայ արտելները եւ մասնագէտները այս տարի պիտի մեկնին Հայաստան

1947թ. ընթացքում ԱՄՆ-ից արհեստակցական արտելների մեծ թվով մասնագետներ եւ անդամներ ընտանիքներով պետք է մեկնեն ՍՀ:

| 16.03.1947 |

Մեր ծնողները, երիտասարդները եւ Հայաստանեան ճակատը

«Երիտասարդները թող գիտնան որ ապաւինելով իրենց ծնողներու հարստութեան եւ իրենց մասնագիտութեան չեն կրնար ապահով կերտել իրենց ապագան, այնքան լավ կերպով, որքան Սովետ. Միութեան պէս պետութիւն մը`իր հոգատար վերաբերմունքով»: