Իրաքահայ ներգաղթի կոմիտեն ներգաղթի կազմակերպան հրահանգ է ստացել եւ սկսում է իր աշխատանքները:
Իրաքահայ ներգաղթի կոմիտեն ներգաղթի կազմակերպան հրահանգ է ստացել եւ սկսում է իր աշխատանքները:
Ամերիկահայ ազգային խորհուրդը սփյուռքահայությանը հրավիրում է ԱՄՆ Նյու Յորք քաղաքում 1947թ. ապրիլի 30-ին կայանալիք համահայկական կոնգրեսին, որի գլխավոր խնդիրն է ներգաղթը կազմակերպել սփյուռքի բոլոր համայնքներում, Հայկական Հարցը բարձրացնել ՄԱԿ-ի օրակարգ:
Ֆրանսահայ մեծահարուստ պ-ն Ղուկասովը տեղի հայ գործիչներին առաջարկում է ներգաղթի եւ ՍՀ-ի դեմ քարոզի մարմիններ ստեղծել իր ֆինանսական միջոցներով:
Ռումինիայից ՍՀ մեկնած Գարեգին Ժամկոչյանը իր եղբայր Աղասի Ժամկոչյանին նամակ է գրում հայրենիքից եւ ներկայացնում իրենց կենսապայմանները:
«Արտասահմանի մէջ կը մնայ տակավին բազմաթիվ մտավորականներ ու արուեստագետներ, արդեն իսկ անուն շինած կամ լինելու փափաքով տոգորված. Փափաքելի պիտի ըլլայ, որ հետզհետե անոնք ալ վերադառնային հայրենիք»:
ՍՀ կառավարությունը հայրենադարձների համար բնակելի գյուղեր է կառուցում:
Բուլղարական կառավարությունը հայերի ներգաղթին շուրջ 17 մլն լեյ գումար է հատկացնում:
ՀՃ-ն Բուխարեստի Հայ մշակույթի տանը տոնակատարություն է կազմակերպվել`ի պատիվ Կարմիր բանակի 29-րդ տարեդարձի:
ՀԲԸՄ-ն ներկայացնում է 1 մլն դոլարի հանգանակության մասնակից անձանց եւ կազմակերպությունների ցանկը:
«Եթէ մեր հայրենակիցները կ’ուզէն ժամ առաջ մեկնիլ ամեն բան պետք չէ սպասեն միայն ներգաղթի կոմիտէէն, այլ իրենք ալ, իրենց կարգին, պէտք է դիւրացնեն պաշտօնական մարմիններու աշխատանքը»:
Լիբանանում «Էջմիածին» ֆիլմի ցուցադրության ժամանակ մի խումբ դաշնակցականներ հարձակում են գործել Հակոբ Աշճյանի եւ Միսակ Զեյթունյանի վրա:
«Հայութեան համար բացուված է նոր բախտորոշ թուական մը Սովետ. Միութեան, եւ Սովետ. Հայաստանի կառավարութեան փրկարար եւ ծափահարելի որոշումով,-այն է`հայահաւաքումը Հայաստանի մէջ»: