Ամերիկյան ռադիոյի համազգային ցանցը որոշել է Հայ Դատին նվիրված ժամ հատկացնել բոլոր ռադիոկայաններում:
Ամերիկյան ռադիոյի համազգային ցանցը որոշել է Հայ Դատին նվիրված ժամ հատկացնել բոլոր ռադիոկայաններում:
«Ներգաղթը սկսած է հուժկու թափով, պիտի շարունակվի նոյն եւ աւելի մեծ թափով ու ոչ ոք եւ ոչ մէկ արգելք չի կրնար կասեցնել անոր հայրենաձիգ ընթացքը»:
«Կայ հայերու ուրիշ դասակարգ մ’ալ, որոնց մեծահարուստ մասը ինքզինքը… եվրոպացի կը նկատէ արդէն: Հազիւ կը յիշեն որ հայութիւն մը կայ այստեղ որ ունի իր կարիքներն ու պարտաւորությունները, եւ ունի նաեւ իր իրաւունքներն ու պահանջքները»:
Երեւանում տեղի է ունեցել Գրողների միության Բ. համագումարը:
Փարիզի «Ժողովուրդ» թերթում լույս է տեսել մի հոդված, ըստ որի`ՍՄ արտաքին գործերի հանձնաժողովի Բարձրագույն Խորհուրդը քննարկում է թուրք-ռուսական համագործակցության ծրագիրը:
Թուրքական թերթերը աղավաղում են Թուրքիայի հայ բնակչության` դեպի ՍՀ ներգաղթի կեղեկությունները:
«Թող գան, թող գան: Բոլորս ալ այդ գաղափարով եկանք, որ միասին աշխատինք, միասին ծաղկեցնենք եւ մեծացնենք մեր սիրելի Սովետական երկիրը»:
ՍՀ կառավարության`արհեստակցական կոպերացիաներ զարգացնելու մասին որոշումը լայն արձագանք է գտել ռումինահայ կոշկակարների շրջանում, որոնք հայրենիք մեկնելու համար մասնագիտական գործիքներ եւ պարագաներ են հավաքագրում:
Եթովպիայի հայ համայնքում ներգաղթի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
ՀԲԸՄ-ն ներկայացնում է նվիրատվություն կատարած կազմակերպությունների ցանկը:
«Կան մարդիկ, որոնք կոյր կը ծնին: Կը գթանք ասոնց վրայ եւ կը սիրենք զանոնք, բայց կամաւոր կոյրերու առջեւ, որքան ալ բարեացակամ եւ ներողամիտ ըլլալ փորձենք, կարծես մեր բանականութեան ձայնն իսկ կ’մբոստանայ եւ կը մշտէ մեզ որ ապտակ մը զարնենք անոնց ու անցնինք երթանք»:
Ամերիկյան «Յունայթեդ փրեսս» լրատվական գործակալության Կահիրեի թղթակիցը գրում է, որ Մերձավոր Արեւելքում բնակվող 225.000 հայեր արձանագրվել են ՍՀ գաղթելու համար: