Խորտակված երազների արահետներով
Մարտիրոս Վարդանյան
1992
Տպարան «Սարքօ», Լոս Անջելես
Մենք՝ «Սաֆարեան» խմբի անդամներս, ութն էինք։ 1946-ին հայրենիք ներգաղթած պատանի Սաֆարեանականներիս պարտադրուած կեանքի հեւքից ծնուեց մասնագիտացուած գողն ու ակամայ մարդասպանը, տաղանդաշատ օպերատորն ու դասախօսը, անվտանգութեան գնդապետն ու բարձրաստիճան քաղաքական գործիչը, սահմանախախտ վաճառականն ու հանճարաշունչ աքսորականը։ Սա իրական մի բուռ կեանք էր, մի ափ պատմութիւն, որի ընթացքում մեզանից իւրաքանչիւրը, գոյութեան պայքարի դաժանագոյն պայմաններում, գերմարդկային ճիգեր գործադրեց դրսեւորելու իր անհատականութիւնը։