գրքեր


Կյանքը դռնփակ աշխարհում

Եղիսաբէթ Չափչովեան-Մանկասարեան

2008

Սիդնեյ


Գնացքը սլանում էր եւ իր հետ տանում հազարներով խեղճ ահել ու ջահել, նաեւ անմեղ երեխաներ եւ չգիտեինք, թե որտեղ են տանում։ Ոմանք խոսում էին իրար հետ աքսորի մասին եւ կասկածում էին, որ աքսորում են մեզ։ Բայց ես կարծում էի, որ միայն այն մարդիկ են աքսորւում, որոնք յանցաւոր են, մտածում էի՝ ես ի՞նչ եմ արել, որ աքսորուեմ։ Սլանում էին նաեւ ժամերը։ Ժողովուրդը սկսեց առաւօտուայ նախաճաշ ուտել, ինչ որ ունէին, ամէն մարդ մի կտոր պատառով կշտացնում էր իր ստամոքսը եւ ոմանք էլ ոչինչ չունէին իրենց հետ եւ մնացել էին սոված։