Զսպված ըմբոստության ուշացած խոստովանանք
Հակոբ Ճղլյան
1994
Հայկական բաց համալսարանի հրատարակչություն, Երեւան
Ազնվությամբ եմ ասում, թող հավատան տողերս կարդացողները, մեզ երբեք չեն վհատեցրել սոցիալ-կենցաղային վատ պայմանները, դրանք կարելի է ժամանակի ընթացքում հաղթահարել։ Մենք պիտի աշխատենք եւ ստեղծենք մեր երկրի բարիքները։ Մենք չենք կարող հաշտվել քաղաքական ստրկացմանը (անպայման ճերմակին սեւ պիտի ասես), ազգային մշակույթի, հայոց պատմության, կրոնի, կնունքի, պսակադրության մոռացությամբ, Աստծուն ու քահաններին ծաղրելուն։ Մեզ՝ հայրենադարձներիս, արեւմտյան բարբառով խոսելու համար ծաղրելը, «աղբար» կոչելը, նաեւ անվստահությունը մեզ շատ էր հուսահատեցնում։