Ազգային, քաղաքական, գրական թերթ: Հրատարակվում է 1937-ից (ընդհատումներով)։ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության եւ Լիբանանի շրջանի պաշտոնաթերթն է:
հայրենադարձություն 1946-49
Հույսը զորավիգ: Ընտանեկան ճակատագիր
Մոնա-Մարիան Մարիկյան
Ժոզեֆն սկսել էր ռուսերեն սովորել, խորացնել հայերենը։ Ցանկանալով ավելին իմանալ այն երկրի մասին, որտեղ ապրելու էր, նա սկսեց հետեւել հայոց պատմության դասընթացների։ Որքան մեծ եղավ զարմանքը, երբ իմացավ, որ Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեություն ընդունել՝ դեռեւս 301-ին, Տրդատ երրորդի (287-330) գահակալության օրոք։