Երբ Երեւան գալու համար ճամբայ կ’ելլէի, բարեկամներս գրեցին յուշատետրիս մէջ. «Սովետ. Հայաստան հասնելուդ պէս, ծունկի եկուր եւ համբուրէ՛ հողը՝որ մեր միակ ապաւէնն է»,-Մելինե Մանուշյան:
Երբ Երեւան գալու համար ճամբայ կ’ելլէի, բարեկամներս գրեցին յուշատետրիս մէջ. «Սովետ. Հայաստան հասնելուդ պէս, ծունկի եկուր եւ համբուրէ՛ հողը՝որ մեր միակ ապաւէնն է»,-Մելինե Մանուշյան:
Սիրիայի եւ Լիբանանի Հայ ազգային խորհուրդը հեռագիր է ուղարկել ՄԱԿ-ի նախագահին՝պահանջելով ՍՄ-ին միացնել Թուրքիայի կողմից գրավված հայկական շրջանները:
ՍՄ Արտաքին փոխգործավար Պ. Վիշինսկին եւ Թուրքիայի արտգործնախարար Հասան Սաքան գաղտնի պայմաններում հանդիպում են կազմակերպել, որտեղ, ըստ շրջանառվող լուրերի, վերջինս առաջարկել է ՍՄ-ին հանձնել Կարսի եւ Արդահանի նահանգները Բոսվորի, Դարդանելի նեղուցների եւ Վրաստանի նահանգի դիմաց:
«Տասս» հեռագրական գործակալությունը հայտնում է, որ Ֆրանսահայ ներգաղթողների մի խումբ Երեւան է ժամանել:
«Անոնք որ ներգաղթի համար արձանագրուելու քաջութիւնը չունին, թո՛ղ գէթ արժանավայել կեցուածք ունենան լռելով: Այդ է բնական եւ ուղիղ կեցուածքը»:
Եգիպտահայ ազգային խորհուրդը հեռագիր է ուղարկել Մոսկվայում ընթացող Արտգործնախարարների վեհաժողովին՝պահանջելով Թուրքիայի կողմից զավթված հայկական հողերը միացնել ՍՀ-ին:
«Պետութիւններըէյանուն իրենց հանդիսաւոր խոստումների եւ յայտարարած սկզբունքների պարտաւոր են կատարել քաղաքակրթութեան մի վեհ ակտ, մարդասիրական մի սուրբ գործէ փրկել վերջնական կորստից մի հին կուլտուրական ազգի մնացորդները»:
Արիս Շաքլյանի բանաստեղծություն
Կահիրեի եւ Ալեքսանդրիայի հայկական կազմակերպությունները դիմում են Եգիպտահայ ազգային խորհուրդին:
ՍՀ-ում կոշիկի գործարան հիմնելու նպատակով Սիրիայի եւ Լիբանանի հայ համայնքում կազմակերպված հանգանակության ցանկ:
Խորհրդային Միության կառավարությունը ստորագրել է արտասահմանի հայերի զանգվածային ներգաղթի արտոնության հրամանագիր:
Ամերիկահայ ազգային խորհուրդը եւ «Հայաստանի հանդեպ արդարացի կեցվածքի համար պայքարող կոմիտեն» Մոսկվայի Արտգործնախարարների վեհաժողովին՝կոչ անելով այժմյան Թուրքիայի մաս կազմող հայկական հողերը միացնել ՍՀ-ին: