Հայ կանանց միության պաշտոնաթերթ։ Հրատարակվել է 1947-49 թվականներին Փարիզում ամսական պարբերականությամբ։ Խմբագիրը եղել է անվանի մտավորական Զարեհ Որբունին։
հայրենադարձություն 1946-49
Հույսը զորավիգ: Ընտանեկան ճակատագիր
Մոնա-Մարիան Մարիկյան
Ժոզեֆն սկսել էր ռուսերեն սովորել, խորացնել հայերենը։ Ցանկանալով ավելին իմանալ այն երկրի մասին, որտեղ ապրելու էր, նա սկսեց հետեւել հայոց պատմության դասընթացների։ Որքան մեծ եղավ զարմանքը, երբ իմացավ, որ Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեություն ընդունել՝ դեռեւս 301-ին, Տրդատ երրորդի (287-330) գահակալության օրոք։