ՍՀ-ի մի շարք քաղաքներում կազմակերպվել են միտինգներ պաշտպանելու համար Ամերիկահայ ազգային խորհրդի կողմից մեծ պետություններին ներկայացված հայկական պահանջները:
ՍՀ-ի մի շարք քաղաքներում կազմակերպվել են միտինգներ պաշտպանելու համար Ամերիկահայ ազգային խորհրդի կողմից մեծ պետություններին ներկայացված հայկական պահանջները:
«Հայ ժողովուրդը կուզէ, որ իրեն հանդէպ գործուած պատմական անարդարութիւնները սրբագրուին: Այսօր ողորմութիւն չէ որ կուզէ մեր ժողովուրդը, այլ`Մեծ Պետութեանց կողմէ քանիցս կատարուած խոստումներուն իրագործումը»:
Հայֆայի հայ համայնքը հեռագիր է ուղարկում Լոնդոնի արտգործնախարարների խորհրդաժողովին Հայկական Դատի լուծման պահանջով:
Սկիզբը նախորդ համարում:
Ծաղր հայրենդարձության հանդեպ եղած սպսողական եւ թերհավատ վերաբերմունքի նկատմամբ։
«Դարերու ընթացքին Հայաստանէն արտագաղթ յաճախ պատահած է, իսկ ներգաղթ`միայն Սովետ իշխանութեան օրով: Մեր եկեղեցական ծէսերը, պաշտամունքը, երաժշտութիւնը, գիրն ու գրականութիւնը հոգեւոր ու բարոյական մարզերու մէջ կաճին եւ կրնան աճիլ Սովետ հողի վրայ»:
Ռումինիայի Կոստանցա քաղաքից 170 հայ ընտանիքներ հայրենիք մեկնելու արտոնություն են ստացել:
Պաղեստինի հայ համայնքում առաջին անգամ լույս տեսնող «Միութիւն» քաղաքական թերթի նպատակը Սովետական Հայաստանի նվաճումները ներկայացնելն է:
Սովետական Հայաստանի Պաշտպանության Լիգան Պաղեստինի հայ համայնքում կազմակերպել է մի շարք հավաքույթներ, որոնց ընթացքում քննարկել են ներգաղթի իրագործման եւ հայկական հողերը Սովետական Հայաստանին վերադարձնելու խնդիրներ:
Սովետական կառավարությունը որոշել է հյուպատոսարան բացել Երուսաղեմում:
Իրանահայ ազգային խորհուրդը դիմում է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ Միխայիլ Կալինինին, որ սովետական կառավարությունը բռնազավթված հայկական հողերը միացնի Սովետական Հայաստանին:
1945 թ.-ի օգ. 29-ին Բեյրութում կազմվում է Սիրիայի եւ Լիբանանի Հայ ազգային խորհուրդը, որն Ամերիկահայ ազգային խորհրդի եւ այլ կազմակերպությունների հետ պահանջում է բռնագրավված հայկական հողերը միացնել Սովետական Հայաստանին՝ աշխարհասփյուռ հայությանը հնարավորություն տալով վերադառնալու հայրենիք: