Ազգային, գրական պարբերական: Հրատարակվել է 1941 թվականից, սկզբում՝ Հալեպում (մինչեւ 1949-ը)։ 1945-ից լույս է տեսել ամսական պարբերականությամբ։ 1951-83 թվականներին խմբագրությունը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ հրատարակվել է նախ իբրեւ ամսագիր, իսկ 1952-ից՝ շաբաթաթերթ։ «Նայիրին» խմբագրել է անվանի մտավորական Անդրանիկ Ծառուկյանը։