Հասարակական-քաղաքական, գրական օրաթերթ։ Որոշ ընդհատումներով հրատարակվում է 1927 թվականից մինչ օրս։ 1965-ից Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի շրջանի պաշտոնաթերթն է։
Հասարակական-քաղաքական, գրական օրաթերթ։ Հրատարակվում է 1931 թվականից։ Հայ Հեղափոխական Դաշնակցության Իրանի պաշտոնաթերթն է։
Հասարակական-քաղաքական, գրական օրաթերթ: Հրատարակվում է 1908 թվականից։ Մինչեւ 1970 թվականը խմբագրությունը եղել է Ֆրեզնոյում, ապա տեղափոխվել Լոս Անջելես։ Հայ Հեղափոխական Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթն է:
Հասարակական, քաղաքական օրաթերթ։ Հրատարակվում է 1923 թվականից։ Մինչեւ 1991-ը եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի պաշտոնաթերթը, հետո դարձել անկախ պարբերական։
Ազգային, քաղաքական, գրական թերթ: Հրատարակվում է 1937-ից (ընդհատումներով)։ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության եւ Լիբանանի շրջանի պաշտոնաթերթն է:
Հասարակական-քաղաքական, գրական օրաթերթ: Հրատարակվում է 1915 թվականից։ Մինչեւ 1924 թվականը խմբագրությունը եղել է Ալեքսանդիայում, ապա տեղափոխվել Կահիրե։ Ռամկավար-ազատական կուսակցության Եգիպտոսի շրջանակի պաշտոնաթերթն է։
Հասարակական, քաղաքական, գրական, գեղարվեստական շաբաթաթերթ։ Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթն է։ Հրատարակվում է 1932 թվականից մինչ օրս։
Ազգային-քաղաքական, հասարակական եւ գրական օրաթերթ: Հրատարակվում է 1937-ից (ընդհատումներով)։ Ռամկավար-ազատական կուսակցության Լիբանանի շրջանի պաշտոնաթերթն է։
Հայ կանանց միության պաշտոնաթերթ։ Հրատարակվել է 1947-49 թվականներին Փարիզում ամսական պարբերականությամբ։ Խմբագիրը եղել է անվանի մտավորական Զարեհ Որբունին։
Հասարակական, քաղաքական օրաթերթ։ Հրատարակվել է 1946-50 թվականներին։ Բուխարեստի Հայաստանյան ճակատ կազմակերպության կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթն էր։ Թերթը խմբագրել է Հարություն Պապոյանը։
Հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթ: Հրատարակվում է 1899 թվականից։ Խմբագրությունը եղել է Նյու Յորքում, 1900-ին տեղափոխվել Բոստոն, իսկ 1986-ին՝ Ուոթեթաուն։ Հայ հեղափոխական դաշնակցության Ամերիկայի արեւելյան շրջանի պաշտոնաթերթն է։
Հասարակական-քաղաքական, գրական լրագիր: Հրատարակվել է 1945-47 թվականներին։ Եղել է Պաղեստինում հրատարակված առաջին հայերեն պարբերականը։ Ունեցել է սովետամետ կողմնորոշում, սատարել է հայրենադարձությանը։ Թերթի արտոնատերը եղել է Ջորջ Կարապետյանը, խմբագիրը՝ Հակոբ Մարտիրոսյանը։
Հասարակական-քաղաքական, գրական օրաթերթ: Հրատարակվել է 1925 թվականից մինչեւ 2009-ը։ 1940-45-ին «Յառաջը» չի գործել։ Սկզբում եղել է Հայ հեղափախական դաշնակցության բյուրոյի, ապա ՀՅԴ Ֆրանսիայի կազմակերպության պաշտոնաթերթ: Հետագայում դարձել է անկախ օրաթերթ։
Ազգային, գրական պարբերական: Հրատարակվել է 1941 թվականից, սկզբում՝ Հալեպում (մինչեւ 1949-ը)։ 1945-ից լույս է տեսել ամսական պարբերականությամբ։ 1951-83 թվականներին խմբագրությունը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ հրատարակվել է նախ իբրեւ ամսագիր, իսկ 1952-ից՝ շաբաթաթերթ։ «Նայիրին» խմբագրել է անվանի մտավորական Անդրանիկ Ծառուկյանը։
Հասարակական, քաղաքական օրաթերթ։ Հրատարակվել է 1920-90 թվականներին, եղել է ՀԿԿ կենտկոմի, Հայկական ԽՍՀ գերագույն սովետի եւ մինիստրների խորհրդի պաշտոնաթերթը։
Հասարակական-քաղաքական, գրական լրագիր: Տարբեր պարբերականությամբ հրատարակվել է 1930-53 թվականներին։ Ունեցել է սովետամետ կողմնորոշում, սատարել է հայրենադարձությանը: